| Գլխավոր էջ » Ֆայլեր » Թենիս |
Մարիոն Բարտոլիի առաջին չեմպիոնական տիտղոսն Ուիմբլդոնում
| 06/07/13, 18:54 | |
Մարիոն Բարտոլիի առաջին չեմպիոնական տիտղոսն Ուիմբլդոնում![]() Ֆրանսիան ներկայացնող Մարիոն Բարտոլին առաջին անգամ նվաճեց թենիսի կանանց Ուիմբլդոնի մրցաշարի հաղթողի տիտղոսը: Եզրափակիչում ֆրանսուհին 2 սեթում պարտության մատնեց գերմանացի Սաբինա Լիսիցկուն, ով 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին: Մեկ ժամ 20 րոպե տեւած մրցախաղում Բարտոլին առավելության հասավ 6:1, 6:4 հաշվով: Ֆրանսուհին Ուիմբլդոնի մրցաշարն ավարտեց առանց պարտված սեթի: 28-ամյա Բարտոլին 7-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում եւ առաջինը՝ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում: Նա Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում խաղացել էր նաեւ 2007-ին, բայց պարտվել էր ամերիկուհի Վինուս Ուիլյամսին: WTA-ի վարկանիշային աղյուսակում Բարտոլին զբաղեցնում է 15-րդ տեղը, իսկ Լիսիցկին 23-րդն է: Ուիմբլդոնի կանանց մրցաշարի մրցանակային հիմնադրամը 22 560 000 ֆունտ է:
| |
| Դիտումներ: 340 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
