| Տիագո Սիլվա. Վիլանովան ինձ հրավիրել է «Բարսելոնա»
Տիտո Վիլանովան «Բարսելոնա» տեղափոխվելու առաջարկ է արել ինձ Չեմպիոնների լիգայի հանդիպման ընդմիջմանը, ասել է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան, փոխանցում է Sport.es-ը։ «Վիլանովան հրաշալի մարզիչ է եւ լավ մարդ։ Չեմպիոնների լիգայի՝ ՊՍԺ - «Բարսելոնա» հանդիպման ընդմիջմանը Տիտոն ինձ հրավիրեց կատալոնական ակումբ։ Չգիտեմ՝ բանակցում են իմ տեղափոխության մասին, թե ոչ, բայց հիմա ինձ հետաքրքրում է միայն արձակուրդս։ ՊՍԺ-ի ղեկավարությունը չի ցանկանում վաճառել ինձ, ես էլ երջանիկ եմ Փարիզում։ Սակայն ոչինչ չի կարելի բացառել։ Ինչ վերաբերում է Մեսի - Նեյմար զույգին, ապա այն կարող է դառնալ լավագույնն աշխարհում»,- Բրազիլիայի հավաքականի կազմում Կոնֆեդերացիաների գավաթը նվաճելուց հետո ասել է Սիլվան։
|