| Գլխավոր էջ » Ֆայլեր » Գլխավոր էջ |
Սիլվանո Մարտինան Բուֆֆոնի մասին
| [ Բեռնել սերվերից (21.7 Kb) ] | 02/07/13, 16:29 |
| Սիլվանո Մարտինան Բուֆֆոնի մասին Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի գործակալ Սիլվանո Մարտինան հավատում է, որ 35-ամյա Ջիջին կարող է դեռ երկար տարիներ խաղալ: Radio Sportiva-ի եթերում Մարտինան ասել է.
-Ջիջին առանց խնդիրների կարող է խաղալ մինչև 40 տարեկան: Նա կարող է խաղալ անգամ Աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ: Նա չեմպիոն է և աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը: Իսպանիայի հետ խաղում 11 մետրանոցների ժամանակ պարզապես բախտը չբերեց. դրանք հնարավոր չէր հետ մղել: Դարպասապահին երբեք չի կարելի գնահատել 11 մետրանոց հարվածներից ելնելով, չէ՞ հարձակվողներն այս պարագայում միշտ առավելություն են ունենում: Կոնֆեդերացիաների գավաթը ցույց տվել, որ իտալական ֆուտբոլը կրկին բարձր մակարդակի վրա է: | |
| Դիտումներ: 256 | Բեռնումներ: 57 | - Վարկանիշ -: 0.0/0 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |