| ՌՈՆԱԼԴՈ. ԲՐԱԶԻԼԻԱՆ ԻՍԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԱՍ ՏՎԵՑ ԻՍՊԱՆԱՑԻՆԵՐԻՆ
Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Ռոնալդոն, Կոնֆեդերացիաների Գավաթի խաղրկության եզրափակիչ՝ Բրազիլիա-Իսպանիա խաղից հետո, կիսվել է իր տեսակետներով: «Բրազիլիան ֆուտբոլային դաս դասավանդեց իսպանացիներին: Դա իսկական շոու էր: Նրանք վերահսկում էին գնդակը և հարձակվում ճիշտ ժամանակին»,- ասել է Ֆենոմենոն: Նշելով Նեյմարի և Ֆրեդի՝ թիմում կարևոր դեր ունենալը, Ռոնալդոն ասաց. «Վստահ կարող եմ ասել, որ Բրազիլիան կրկին իսկական «իննը» համար ունի: Նրանք արժանի էին այս ահղթանակին»: Հիշեցնենք, որ «Մարական» մարզադաշտում ավարտված խաղում Բրազիլիայի ազգային հավաքականի ջախջախիչ՝ 3-0 հաշվով, կարողացավ հաղթել Եվրոպայի ու Աշխարհի գործող չեմպիոններին, իսկ Նեյմարն ու Ֆրեդը դարձան գոլերի հեղինակ: Վերջինս իր հաշվին դուբլ գրանցեց:
|