ՌԵԱԼԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՆՉԵԼՈՏԻԻՆ
Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես ներկայացրել է Կարլո Անչելոտիին՝ որպես թիմի գլխավոր մարզիչ: 54-ամյա իտալացուն, ինչպես և ակնկալվում էր, օգնելու է ֆրանսիացի ԶԻնեդին Զիդանը: Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Անչելոտին մարզում էր ՊՍԺ-ն, որի հետ նվաճել էր Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսն ու հասել էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: «Անչելոտին մեծ մարզիչ է,- «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի խոսքերն է մեջբերում «Մարկա» պարբերականը,- Նա տարբեր ակումբների հետ տարբեր առաջնություններում միշտ բարձր արդյունքների է հասել: «Ռեալում» նրան օգնելու է Զիդանը: Միշտ էլ ասել եմ, որ նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Հույս ունեմ, որ Մադրիդում նրան կհաջողվի բազմաթիվ հաղթանակներով կրկին հաստատել իր բարձր մակարդակը»:
|