| «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Յովետիչին
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Ֆիորենտինայի» եւ Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Ստեֆան Յովետիչին, հաղորդում է Football Italia-ն։ 22-ամյա հարձակվողի ծառայություններով է հետաքրքրվում Թուրինի «Յուվենտուսը», սակայն Արգենտինայի հավաքականի հարձակվող Կարլոս Տեւեսի ձեռքբերումը կարող է խոչընդոտել հնարավոր գործարքին։ Արքայական ակումբը մտադիր է 22 միլիոն եվրո առաջարկել ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Իտալական ակումբը ֆուտբոլիստի համար պահանջում է 30 միլիոն եվրո։ Իտալիայի ավարտված առաջնությունում Յովետիչը մասնակցել է 31 հանդիպման եւ դարձել 13 գոլի հեղինակ։
|