| Գլխավոր էջ » Ֆայլեր » Գլխավոր էջ |
«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ առաջին խաղը կանցկացնի Անգլիայում
| 02/07/13, 20:49 | |
«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ առաջին խաղը կանցկացնի Անգլիայում![]() Մադրիդի «Ռեալն» ընկերական խաղ կանցկացնի Անգլիայի Չեմպիոն լիգայի (երկրորդ դիվիզիոն) ներկայացուցիչ «Բորնմուտ» ակումբի հետ, փոխանցում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին Անգլիայում։ Դա Կարլո Անչելոտիի առաջին խաղը կլինի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ «Բորնմուտն» այս տարի է նվաճել Չեմպիոն լիգայի ուղեգիր։ Թիմի տնային ստադիոնը կարող է հյուրընկալել 10 700 մարդ։ Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին «Ռեալն» ընկերական խաղ է ացնկացնելու ֆրանսիական «Լիոնի» հետ, իսկ 3 օր անց մրցելու է ՊՍԺ-ի դեմ։
| |
| Դիտումներ: 265 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
