«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կիսապաշտպան Իսկոյին պաշտոնապես ներկայացրել է «Արքայական» ակումբի ֆուտբոլիստի կարգավիճակում ու դրան նվիրված մամուլի ասուլիսում մեկնաբանել այդ տրանսֆերը:
-Իսկոն ընդամենը 21 տարեկան է, բայց արդեն շատ բան է հաղթել իր տեխնիկայի ու պոտենցիալի շնորհիվ: Նա Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ նրա մասին խոսել է ամբողջ աշխարհը: Իսկոյի ծառայություններով հետաքրքրված էին նաև այլ ակումբներ, բայց նա անձամբ ընտրեց «Ռեալը»: Մենք հավատում ենք նրան' որպես իսպանացի ամենատաղանդավոր խաղացողներից մեկի,- ասել է Պերեսը: