Պաշտոնական. Բլանը` «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ «Բորդոյի» ու Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը պաշտոնապես գլխավորել է «ՊՍԺ»-ն: Ինչպես հայտնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը, մասնագետը կնքել է երկու տարվա պայմանագիր:Բլանը նոր ակումբում աշխատանքի կանցնի 2013 թվականի հուլիսի 1-ից, երբ թիմի ֆուտբոլիստները վերադառնան արձակուրդից ու սկսեն Ֆրանսիայի նոր առաջնության նախապատրաստությունը: Փարիզցիների մարզչական նստարանին Բլանը փոխարինեց Կառլո Անչելոտիին, ով նոր մրցաշրջանից կաշխատի Մադրիդի «Ռեալում»:
|