Գլխավոր էջ » Ֆայլեր » Գլխավոր էջ

ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԳԱՎԱԹ | ԲՐԱԶԻԼԻԱՆ ՋԱԽՋԱԽԵՑ ԻՍՊԱՆԻԱՅԻՆ ՈՒ ԴԱՐՁԱՎ ՉԵՄՊԻՈՆ
01/07/13, 14:45
ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԳԱՎԱԹ | ԲՐԱԶԻԼԻԱՆ ՋԱԽՋԱԽԵՑ ԻՍՊԱՆԻԱՅԻՆ ՈՒ ԴԱՐՁԱՎ ՉԵՄՊԻՈՆ





Ավարտվեց Բրազիլիայում ընթացող Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, ավարտվեց այն փոքր ինչ զարմանալի արդյունքով: Եզրափակիչ խաղում, որտեղ մրցում էին Բրազիլիան ու Իսպանիան, քչերը կասեին, որ պենտակամպեոնները կկարողանան հեշտությամբ հաղթել աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոններին:

Բայց արի ու տես, որ հենց այդպես էլ եղավ: Դել Բոսկեի թիմը ի վիճակի չէր հավասարը հավասարին պայքար մղել բրազիլական հարձակման հետ: Իսպանացիների պաշտպանությունը խուճապի մեջ էր:

Բրազիլացիների հարձակվող Ֆրեդը հենց խաղասկզբում բացեց հաշիվը, իսկ արդեն խաղակեսի վերջին րոպեներին Նեյմարը հիանալի գոլ խփեց` ձեռնունայն թողնելով Իկեր Կասիլյասին, ով ամեն ինչ արեց, որ փրկեր թիմին, բայց նույնիսկ նրա ուժերից է վեր փրկել թիմին, երբ վերջինս ընդհանրապես ֆուտբոլ չի խաղում:

Երկրորդ խաղակեսի հենց սկզբնամասում Ֆրեդը նորից աչքի ընկավ` հաշիվը դարձնելով էլ ավելի զարմանալի: Պարզվեց, դա խաղի վերջին գոլն էր: Իսպանիան վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ պարտվեց խոշոր մրցաշարի եզրափակիչում, իսկ ահա Բրազիլիան երրորդ անգամ անընդմեջ նվաճեց Կոնֆեդերացիաների գավաթը:




Կատեգորիա: Գլխավոր էջ | Ավելացրեց: haykjan96 | Տեգեր: brazil, Spain
Դիտումներ: 242 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Տեսանյութ
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Facebook
ODNOKLASSNIKI
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
LIVE INTERNET