| Գլխավոր էջ » Ֆայլեր » Գլխավոր էջ |
Ժուլիո Սեզարը «Բարսելոնայի» նշանառության տակ է
| 02/07/13, 21:26 | |
Ժուլիո Սեզարը «Բարսելոնայի» նշանառության տակ է«Քուինզ Պարկ Ռեյնջերսի» դարպասապահ Ժուլիո Սեզարի ծառայություններով հետաքրքված է կատալոնական «Բարսելոնան»: Իսպանիայի չեմպիոնը Բրազիլիայի հավաքականի 33-ամյա ֆուտբոլիստին գնելու հնարավորությունը կդիտարկի այն դեպքում, եթե ձախողվի կատալոնական ակումբ Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր-Շտեգենի տեղափոխությունը, հաղորդում է Sport.es-ը: Ըստ աղբյուրի' Սեզարին հնարավոր է գնել 3 մլն. եվրոյի դիմաց: Ավելի վաղ հայտնի էր, որ բրազիլացի դարպասապահի տրանսֆերին հավակնում են նաև «Արսենալը», «Միլանը», «Ռոման» ու «Ֆիորենտինան»: Հիշեցնենք' «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը հաջորդ տարվա ամռանը հեռանալու է ակումբից: | |
| Դիտումներ: 256 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
