| Գլխավոր էջ » Ֆայլեր » Գլխավոր էջ |
| 09/07/13, 17:03 | |
Հենրիխ Մխիթարյանի տրասնֆերային արժեքը` ամենաբարձր դիրքերումԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 27.5 մլն եվրո արժողությամբ տրանսֆերը Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսսիա» ամենաթանկն է գերմանական ակումբի համար' իր ամբողջ պատմության ընթացքում: Նախորդ ցուցանիշը բրազիլացի Մարսիո Ամորուզոյինն է, նրա համար դորտմունդցիները վճարել են 21 մլն եվրո: Նշենք նաև, որ Բունդեսլիգայի պատմության մեջ ևս Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը պատվավոր տեղ է զբաղեցնում: Ավելի շատ գումար գերմանական ակումբները վճարել են միայն Խավի Մարտինեսի («Ատլետիկից» «Բավարիա» 40 մլն եվրո ), Մարիո Գյոտցեի («Բորուսսիայից» «Բավարիա» 37 մլն եվրո) և Մարիո Գոմեսի («Շտուտգարտից» «Բավարիա» 30 մլն եվրո) համար: Սակայն այսքանով հայ ֆուտբոլիստի տրանսֆերի ռեկորդային լինելը չի սահմանափակվում. այս տեղափոխությունը դարձավ նախկին ԽՍՀՄ երկրների ֆուտբոլիստների երկրորդ ամենաթանկը: Առաջին տեղում ուկրաինացի Անդրեյ Շևչենկոն է. նրա համար «Չելսին» 2006 թվականին «Միլանին» 30 մլն ֆունտ է վճարել: Ավելորդ է անգամ նշելը, որ այսպիսով' Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստն է: | |
| Դիտումներ: 297 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |