| Գլխավոր էջ » Ֆայլեր » Գլխավոր էջ |
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ. ԼԻՎԵՐՊՈՒԼՆ ԻՋԵՑՆՈՒՄ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ
| 04/07/13, 14:07 | |
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ. ԼԻՎԵՐՊՈՒԼՆ ԻՋԵՑՆՈՒՄ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ![]() Հենիխ Մխիթարյանի՝ «Լիվերպուլ» տեղափոխության «ոդիսականը» շարունակվում է: Անգլիական ակումբը չի դադարում ջանքեր գործադրել՝ Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպանին ձեռք բերելու համար, հայտնում է «The Times»-ը: Նշվում է, որ ակումբները չեն կարողանում համաձայնության գալ Ուկրաինայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուի տրանսֆերային արժեքի հարցում, իսկ ինքը՝ հայ ֆուտբոլիստն առայժմ չի միացել «հանքափորներին» և Հայաստանում է: «Շախտյորը» պատրաստ է բաժանվել Մխիթարյանից՝ միայն 30 միլիոն եվրոյի դիմաց, սակայն այդ գինը բոլորովին ձեռնտու չէ «Լիվերպուլին»: Եթե Ուկրաինայի չեմպիոնները մի փոքր իջեցնեն Հենրիխի տրանսֆերային արժեքը՝ «մերսիսայդյան» ակումբը կարող է անմիջապես ձևակերպել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը: Նշենք, որ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Դորտմունդի «Բորուսիան», որը պաշտոնապես 30 միլիոն դոլարը է առաջարկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի համար: Սակայն գերմանական թիմը նույնքան ակտիվ չի դրսևորում իրեն, որքան՝ «Լիվերպուլը»: «Շախտյորում» միայն նշում են, որ հայ խաղացողը ֆինանսական տուգանքի կենթարկվի՝ թիմին սահմանված ժամկետում չմիանալու համար, միաժամանակ չբացառելով Մխիթարյանին՝ այլ ակումբ բաց թողնելու տարբերակը՝ կոնկրետ 30 միլիոն եվրոյի դիմաց։
| |
| Դիտումներ: 226 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
