| Գլխավոր էջ » Ֆայլեր » Գլխավոր էջ |
Բլանը ցանկանում է Կավանիին տեսնել «ՊՍԺ»-ում
| 03/07/13, 16:26 | |
Բլանը ցանկանում է Կավանիին տեսնել «ՊՍԺ»-ում![]() «ՊՍԺ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Լորան Բլանը խոստովանել է, որ ցանկանում է «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիին տեսնել իր թիմում: Աղբյուրի համաձայն` Բացի «ՊՍԺ»-ից ուրուգվայցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը» և «Չելսին» «Ցանկանում եմ աշխատել Կավանիի հետ: Նա այն ֆուտբոլիստն է, որի խաղը հավանում եմ: Ես ուրախ կլինեմ, եթե մի օր նա համալրի մեր թիմի կազմը: Սակայն գիտակցում, որ ես միակ մարզիչը չեմ, որ նման բան է խոստովանում»,- Բլանի խոսքերն է մեջբերում Football-Italia.net կայքը: Նշենք, որ «Նապոլին» չի ցանկանում 63 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց բաց թողնել Կավանիին: | |
| Դիտումներ: 228 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
