| Գլխավոր էջ » Ֆայլեր » Գլխավոր էջ |
«Բավարիան» տուգանել է Գյոտցեին, Գոմեսին և Կիրհգոֆին
| 07/07/13, 15:03 | |
«Բավարիան» տուգանել է Գյոտցեին, Գոմեսին և Կիրհգոֆին![]() «Բավարիայի» ֆուտբոլիստներ Մարիո Գյոտցեն, Մարիո Գոմեսը և Յան Կիրհգոֆը տուգանվել են «Nike» ապրանքանիշով մարզահագուստը պաշտոնական միջոցառումներում կրելու համար: Նշենք, որ մյունխենյան գրանդը պայմանագիր ունի «Adidas» ընկերության հետ, որն արգելում է իր կողմից հովանավորվող ակումբի ֆուտբոլիստներին՝ թիմում գտնվելու ընթացքում կրել այլ ընկերությունների արտադրանքի որևէ նմուշ: Սակայն Գյոտցեն և Կիրհգոֆը անտեսել են այդ պահանջը, նոր թիմում իրենց շնորհանդեսի ժամանակ հայտնվելով «Nike»-ի թողարկած հանդերձանքով, իսկ Գոմեսը «Nike» ընկերության մարզահագուստ է կրել մարզման ընթացքում: Ֆուտբոլիստներն ընդունել են իրենց առաջադրված տուգանքը և ցանկացել, որ այդ գումարները փոխանցվեն Գերմանիայում ջրհեղեղից տուժածներին: | |
| Դիտումներ: 264 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
