Գլխավոր էջ » Ֆայլեր » Գլխավոր էջ

Այտոր Կարանկան մոտ օրերս կհեռանա ակումբից
01/07/13, 20:48
Այտոր Կարանկան մոտ օրերս կհեռանա ակումբից






Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրիյիոյի օգնական Այտոր Կարանկան մոտ օրերս կհեռանա ակումբից, հաղորդում է AS-ը:

Կարանկան դեռ երեք տարվա պայմանագիր ուներ «Ռեալի» հետ, իսկ նրա աշխատավարդը կազմում էր կես մլն եվրո: Սակայն Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո, Կարանկան նույնպես չի ցանկանում մնալ Մադրիդում:

«Ռեալի» ղեկավարությունը Կարանկային առաջարկել էր պաշտոն` երիտասարդական թիմերից մեկում աշխատելով որպես գլխավոր մարզիչ, սակայն նա մերժել է ակումբի ղեկավարությանը` պատճառաբանելով, որ դա մարզչական կարիերայում քայլ է դեպի ետ:

Մի քանի օր առաջ Ժոզե Մոուրինյոն հրապարակայնորեն հայտարարել էր, որ ցանկանում է իր հետ Լոնդոն տանել նաև Կարանկային, սակայն այդ ժամանակ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թույլ չտվեց Կարանկային հեռանալ ակումբից: Սակայն հիմա ամեն-ինչ փոխվել է, և ակումբի ղեկավարությունը ազատ է արձակում Կարանկային անվճար:

Ամենայն հավանականությամբ, Այտոր Կարանկան կմնա Իսպանիայում կամ կտեղափոխվի ԱՄԷ` աշխատելով որպես գլխավոր մարզիչ:


Նյութի աղբյուր Realmadrid.am

Կատեգորիա: Գլխավոր էջ | Ավելացրեց: haykjan96 | Տեգեր: karanka, realmadrid
Դիտումներ: 240 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Տեսանյութ
Մինի - չաթ
Կայքի գործընկերները
Facebook
ODNOKLASSNIKI
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
LIVE INTERNET