| ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ՄԵԿՆԵԼՈՒ Է ԳԵՐՄԱՆԻԱ
Հայաստանի հավաքականի և «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել «Գանձասարի» և «Ակտոբեի» միջև հանդիպմանը, որը տեղի է ունենալու Եվրոպայի լիգայի որակավորման փուլում: Արզումանյանը մեկնելու է Գերմանիա, որտեղ բուժզննում է անցնելու: Ֆուտբոլիստը գանգատներ ունի ծնկից: Ակտոբե քաղաքի հիվանդանոցներից մեկից հաստատել են, որ խաղացողի մենիսկը վնսաված չէ, սակայն արդյունքների վերջնական հաստատման համար Արզումանյանը մեկնել է Գերմանիա: Այս մասին հաղորդում է sports.kz կայքը
|