| Գլխավոր էջ » Ֆայլեր » Գլխավոր էջ |
| 05/07/13, 19:01 | |
«Ալաշկերտ»-«Արարատ»խաղում 6 գնդակՀանքավանում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտը» Հանքավանի խաղադաշտում ստուգողական հանդիպում անցկացրեց «Արարատի» հետ։ Հաղորդում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը: Ալաշկերտցիների գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի համար այս խաղը կարևոր էր թե կատարված աշխատանքի արդյունքները ամրագրելու, և թե փորձաշրջան անցնող նորեկներին գործի մեջ տեսնելու առումով։ Տեղեկացնենք, որ նորեկների թվում կային նաև լեգեոներներ, և նրանցից մեկը՝ բուլղարացի Վիկտոր Շիշկովն էլ հենց 8-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Երկու թիմերն էլ անզիջում պայքար մղեցին. արդյունքն էլ գոլառատ եղավ՝ 3։3։ Մինչև 77-րդ րոպեն արարատցիներն առջևում էին 3։1 հաշվով /գոլերը հեղինակել էին Գևորգ Նռանյանը, սերբ Միլոշ Ստամենկովիչը և Արսեն Բալաբեկյանը/, սակայն ալաշկերտցիները դրսևորեցին կամային բարձր հատկանիշներ և 3 րոպեի ընթացքում երկու գոլ խփեցին․աչքի ընկան Միհրան Մանասյանն ու Անդրանիկ Կարապետյանը։ Հավելենք, որ հուլիսի 6-ին Ձորաղբյուրում միմյանց հետ կմրցեն այս նույն ակումբների դուստր թիմերը։ Խաղի սկիզբը՝ ժամը 17։00-ին։
| |
| Դիտումներ: 231 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |