| Գլխավոր էջ » Ֆայլեր » Բռնցքամարտ |
Աշխարհի չեմպիոն Նշան Մունչյանը Լոս Անջելեսում նշել է 50-ամյա հոբելյանը
| 03/07/13, 21:38 | |
Աշխարհի չեմպիոն Նշան Մունչյանը Լոս Անջելեսում նշել է 50-ամյա հոբելյանը![]() Լոս Անջելեսում տեղի է ունեցել ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած թեթեւագույն քաշային բռնցքամարտիկ Նշան Մունչյանի ծննդյան 50-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում: Նշան Մունչյանը 2007 թվականից բնակվում է ԱՄՆ-ում եւ Լոս Անջելեսի «International Sports Union» սպորտային ակումբի բռնցքամարտի գլխավոր մարզիչն է: 50-ամյակի միջոցառմանը ներկա են եղել հյուրեր նաեւ Հայաստանից: Մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանը ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի անունից Նշան Մունչյանին է հանձնել ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալը: Նշան Մունչյանը ստացել է նաեւ ՀԱՕԿ-ի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ոսկե մեդալները, հայտնում է Սպորտի նախարարության կայքը: Նշան Մունչյանին հաճելի նվեր է մատուցել նրա ամերիկահայ սաներից Ֆերդինանդ Քերոբյանը՝ դառնալով բռնցքամարտի ԱՄՆ պատանիների չեմպիոն:
| |
| Դիտումներ: 303 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
